Վիլիամ Սթոունհեմի «Ձեռքերը պաշտպանում են նրան» (The Hands Resist Him)  նկարը համարվում է անիծյալ: Երկար նայելով նկարի բնօրինակին՝ անկայուն հոգեվիճակով մարդիկ բողոքում են գլխացավերից, նոպաներից և խուճապի մեջ են ընկնում ամեն անգամ՝ տեսնելով այս ահարկու նկարը… Այն նկարել է Վիլիամ Սթոունհեմը 1972 թվականին:

Վիլիամ Սթոունհեմը ծնվել է 1947 թվականին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: Իր կյանքի առաջին ինն ամիսներն անց է կացրել Բոստոնի մանկատանը: Վիլիամին որդեգրողները նրան տվել են Սթոունհեմ ազգանունը:
Բիլլ Սթոունհեմը կայացած արվեստագետ է, աշխատել է խաղարկային ֆիլմերում, վիդեո խաղերի արվեստում, գեղանկարչությունում, յուղանկարչությունում…
Մեծ հայտնիություն է բերել «Ձեռքերը պաշտպանում են նրան» (The Hands Resist Him) կտավը…

Կտավում նկարիչն օգտվել է իրենց ընտանեկան ալբոմից, որտեղ նա պատկերված է 5 տարեկան հասակում: Առաջին անգամ նկարը տեսել է «Նյու Յորք Թայմսի» արվեստի քննադատը, որը շուտով մահացել է: Այնուհետև նկարը գնում է դերասան Ջոն Մառլին: Վերջինս մահանում է 1984թ: Դրանից հետո նկարը դեն է նետվում, սակայն շուտով այն թափոնների միջից նկատում է մի տղամարդ և տանում կախում է այն իր տանը։ Այդ օրվանից նրա 4 տարեկան դուստրը կորցնում է իր քունը: Ամեն գիշեր նա գալիս բողոքում է հորը, որ տեսնում է, թե ինչպես նկարի մեջ պատկերված երեխաները կռվում են կամ դուրս գալիս նկարի միջից: Ըստ խոսակցությունների՝ մի գիշեր ընտանիքի անդամերից մեկը շարժումն ընկալող տեսախցիկ է տեղադրում անիծված նկարի դիմաց, որը, սակայն, նորմալ չի գործում...
Որոշ ժամանակ անց նկարն աճուրդի է հանվում «eBay»-ի կողմից: Աճուրդում նկարը դիտվել է ավելի քան 30.000 անգամ: Կայքի ադմինիստրացիային ուղղվում են զայրույթով և նույնիսկ սպառնալիքներով լի նամակներ, ասվում էր, որ նկարի դիտարկումը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատացման:

Ի վերջո նկարը 1025 դոլարով գնվում է մասնավոր պատկերասարահի սեփականատեր Կիմ Սմիթի կողմից: Մարդիկ շարունակում են բողոքել և պահանջում են ոչնչացնել նկարը: Նրանք խոսում են այդ նկարի հետ կապված իրենց սարսափելի տեսիլքների մասին…

Որոշներն էլ վստահեցնում են, որ նկարում պատկերված են փոքրիկ Թոմը և Լաուրան, որոնք սպանվել են Կալիֆորնիայում, և առ այսօր նրանց ուրվականները չեն գտնում իրենց հանգիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել