Սպիտակուցը նյութ է, որն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմի համար: Այն անհրաժեշտ է ոչ միայն մազերի ու եղունգների առողջությունը պահպանելու, այլ նաև մկանային աճի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպիտակուցի 5 թերագնահատված աղբյուր, որոնք շատերն անտեսում են:

Շատերը գիտեն, որ սպիտակուցի հիմնական աղբյուրը միսն է ու հավկիթը, սակայն գոյություն ունեն նաև սպիտակուցների այլ աղբյուրներ, որոնք ևս հարուստ են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերով.
գետնանուշ (արախիս),
հունական յոգուրտ (ոչ քաղցր ֆիլտրած յոգուրտ),
տնական պանիր,
չիա արևածաղիկ,
սիսեռ:
Բոլոր այս մթերքները հարուստ են սպիտակուցներով և, ի տարբերություն կարմիր մսի, շատ օգտակար են: Հենց այդ պատճառով սպիտակուցային սննդակարգը չպետք է միօրինակ լինի:

Ինչ վերաբերվում է սպիտակուցների օրական չափաբաժնին, ապա ամեն ինչ կապված է մարդու ֆիզիկական տվյալներից և ծանրաբեռնվածությունից: Ընդհանուր առմամբ փորձագետները խորհուրդ են տալիս օրական ստացվող կալորիաների 15 տոկոսը տրամադրել սպիտակուցներին, դա կազմում է օրական մոտավորապես 75 գրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել