Իմ իմացածով՝ ստրկատիրական ժամանակներում ստրուկի միակ աղբյուրը պատերազմն էր:
Պատերազմում պարտվողը դառնում էր ստրուկ, իսկ հետո արդեն էդ ստրուկին կարող էին վաճառել, փոխել, սպանել, ազատ արձակել և այլն:
Ստրկականը ընդունող հանրության մեջ ներքին մեծ հակասություններ չկային ստրուկի ու տիրոջ միջև, որովհետև ստրուկն էլ գիտեր, որ ինքը ստրկացել է իր պարտության պատճառով: Եթե ինքը հաղթեր, ինքն էր ստրկացնելու դիմացինին:
Հետո՝ արդեն հաջորդ սերունդներում, ստրկական մտածելակերպը արդեն ոչ թե անաչառ ճակատագրի հետ է կապված, այլ ծնված օրվանից ստրկականի մեջ լինելու:
Մեզանում հիմա անթաքույց ստրկություն կա:
Բայց այն ունիկալ է իր սուբյեկտներով ու էությամբ:
Ներկա հայկական ստրուկը ոչ թե պատերազմում պարտվածն է, այլ ստրկական հոգեբանությամբ մեկն է, որը մի կտոր հացի համար պատրաստ է ստրկություն անելու:
Իսկ ստրկատերն առհասարակ ունիկալ է: Նա ևս ոչ թե պատերազմում հաղթողներից է կամ հետագայում ստրուկ առնողներից, այլ քրեական, շարքային ԲԾ-է, հանրության տականքը, որը պղտոր ջրում կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել թե´ իշխանությունը, թե´ մարդկանց ու երկիրը:
Եվ այս վիճակը մենք՝ ստրուկներս, թույլ տվեցինք մեր տգիտությամբ ու հանդուրժողականությամբ:
Շատերը, տեղին կամ անտեղի, մտովի իրենց դուրս կհաշվեն այս հավասարումից, բայց դրանից վիճակն ու էությունը չեն փոխվելու:
Եթե իսկապես ձեզ ստրուկ չեք համարում, գործով ապացուցեք դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել