Վաղը Նիկոլ Փաշինյանի համագումարն է կայանալու, ավելի շուտ՝ նրա մոգոնած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» հիմնադիր համագումարը: Ընդ որում, Նիկոլը բազմաթիվ սիրուն ձևակերպումներ է հորինել, օրինակ՝ որ անգամ սփյուռքահայերը կարող են դառնալ քաղաքացիական պայմանագրի անդամ, կամ այդ անդամներն իրավունք չունեն արտագաղթել, իսկ ամենականչողն այն է, որ իբր միացողները նպաստելու են 2008թ. մարտի 1-ի սպանությունների և 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաև հանրային հնչողություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը, անաչառ գնահատական են տալու մինչև հիմա կայացած ընտրությունների արդյունքների կեղծմանը: Ամենազվարճալին, սակայն, այն է, որ պայմանագրի մասնակից կամ աջակից չեն կարող լինել անձինք, ովքեր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում զբաղեցրել են առնվազն նախարարի տեղակալի և սրան համարժեք կամ բարձր նշանակովի պաշտոններ, և պետական հեղաշրջումից հետո ի նշան բողոքի չեն լքել պաշտոնը:
Այսքան ուռճացված ու խոստումնալից ծրագիր դեռ ոչ մի կուսակցություն չի գրել:
Էն Ալեն Սիմոնյանի ականջն էլ էնտեղ կանչի, երևի մի օր էլ դրա բախտը կբերի, ու պատգամավոր կդառնա, մանավանդ քաղաքացիական պայմանագրի ֆեյսբուքյան էջերում նրա հարցազրույցներն են Share արված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել