Արդեն 8 ամիս է, ինչ Քայլի Ջենները հանդիպում է 25-ամյա երգիչ Թայգայի հետ։ Վերջերս շշուկներ էին տարածվել այն մասին, որ Քայլին հղիացել է ռեփերից։ Քայլին շտապեց հերքել այդ լուրերը և դրանք ստահոդ որակել, սակայն նա լավ գիտե, որ ԶԼՄ-ներին ինչ-որ բանում համոզելու համար հարկավոր է ոչ թե սոսկ ասել, այլ ապացուցել գործով։ Շարունակ լինելով պապարացիների ու լրագրողների ուշադրության ներքո՝ նա լավ է սերտել այս չգրված կանոնը։ Ուստի իր հղիության մասին բամբասանքները հերքելու համար նա անմիջապես գործի անցավ։ Նախևառաջ նա կատարեց հետևյալ գրառումն իր թվիթերյան էջում. «Մարդիկ կարծում են, որ արդեն ութ ամիս է, ինչ ես երեխայի եմ սպասում։ Ես ՀԱՍՏԱՏ հղի չեմ»։

Rumour mill: Since October 2014, Kylie has been romantically linked to 25-year-old hitmaker Tyga

Քայլի Ջենները Թայգայի հետ

Ապա ռիելիթի աստղը պայմանավորվեց հանդիպել մոդել ու երգչուհի Փիա Միա Պերեսի հետ ու նրա հետ միասին շրջել Լոս Անջելեսի փողոցներով։ Իմանալով, որ պապարացիներն ինչպես միշտ հետևելու են իրեն՝ նա այս հանդիպման ընթացքում կրում էր կիպ թոփ, որն ի ցույց էր դնում նրա բարակ ու պիրկ իրանը։ Քայլին հագնված էր սպորտային ոճով, մինչդեռ նրա ընկերուհին փորձել էր համադրել տարբեր ոճերը։ Ճերմակ լողափնյա թոփի հետ նա հագել էր բարձրակրունկ կիսաճտքավոր կոշիկներ, որոնք սուր կոնտրաստի մեջ էին արևային ակնոցների հետ։ Հայտնի ընկերուհիները կանգ առան «Urth» սրճարանում, իսկ ապա ձեռք ձեռքի տված զբոսնեցին քաղաքով մեկ։ Թե որքանով աստղին հաջողվեց այս զբոսանքի ընթացքում ցրել իր հղիության շուրջ կասկածները, պարզ չէ։ Հայտնի է միայն, որ Քայլիի յուրօրինակ «ապացույցն» աներկբայորեն չընդունվեց բոլորի կողմից, քանի որ հղիության վաղ ամիսների ընթացքում որովայնը կարող է և չերևալ։ Եվ առհասարակ, եթե անգամ նա իրոք հղի է, մեզ ի՞նչ։    

No baby belly here! Kylie Jenner, left, donned a tight black crop top as she and Pia Mia, right, stepped out to Urth Caffe in West Hollywood, California on Thursday

Support: Pia held Kylies hand as they strolled around the trendy neighbourhood

Made up: The Keeping Up With The Kardashians star was not without a full face of dramatic make-up 

Shady lady: She was also wearing a pair of stylish, coloured lens aviator shades

Showing her shape: Kylie made her way to get into the car, choosing no garments to cover her shape

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել