Եթե գրանցված եք Facebook սոցկայքում և օգտվում եք «Messenger» ծառայությունից, ապա հարկ է զգուշացնել Ձեզ, որ Ձեր ընկերները կարող են բառացիորեն հետևել Ձեր ամեն քայլին և իմանալ, թե որտեղ եք իրականում գտնվում տվյալ պահին, նույնիսկ եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իմանա դրա մասին և նույնիսկ եթե փորձեք խնամքով թաքցնել։


«Marauders Map» հավելվածի օգնությամբ ընկերներդ կարող են հստակորեն իմանալ, թե որ փողոցի որ անկյունում ես գտնվում։

Հավելվածն օգտագործում է հեռախոսի GPS (գլոբալ տեղորոշման համակարգ) հնարավորությունները և կարողանում մշտապես հետևել քո յուրաքանչյուր քայլին։

Յուրաքանչյուր անձ կարող է բեռնել այս գործիքն իր համակարգչի մեջ ու, «Google» քարտեզի նման օգտագործելով, համակարգչի էկրանից հետևել, թե ուր ես գնում և որտեղ ես գտնվում ամբողջ օրվա ընթացքում։

Այս գործիքով հնարավոր է ոչ միայն ընկերներին հետևել, այլև այն մարդկանց, ովքեր չկան ընկերներիդ ցանկում, սակայն ում հետ ընդհանուր նամակագրության խմբի մեջ ես։

Այսուհետ չես կարողանա խաբել ընկերներիդ՝ քո գտնվելու վայրի հետ կապված, և ոչ էլ կարող ես խուսափել քո նախկինից, ումից ցանկանում ես ազատվել։

Հավելվածի նախագծող Արան Խաննան գրում է.

Ես որոշեցի նախագծել այս հավելվածը, որովհետև մեզ միշտ ասում են, թե ինչպես ենք կյանքի թվայնացման հետ մեկտեղ մենք կորցնում մեր անձնական կյանքի գաղտնիությունը։ Ինչևէ, դրա հետևանքները երբեք շոշափելի չեն եղել։ Այս հավելվածով դուք կարող եք ինքներդ տեսնել ձեր տրամադրած տեղեկատվության օգտագործման ներուժն ու որոշել՝ արդյոք անհանգստանալու կարիք կա՞, թե՞ ոչ։

Ի դեպ, Խաննան շուտով «Facebook» ընկերությունում աշխատանքի կանցնի, սակայն նրա պնդմամբ՝ հավելվածի ստեղծումն աշխատանքի հետ որևէ կապ չունի։

Ինչպես անել, որ ընկերներդ չկարողանան հետևել քեզ Messenger-ի միջոցով 

♦ Settings / բացել կարգավորումները
♦ Privacy / բացել գաղտնիությունը
♦ Location Services / բացել տեղորոշման ծառայությունները
Switch off / կամ անջատել դրանք ամբողջովին
♦ Switch off for Messenger / կամ անջատել միայն «Messenger»-ի համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել