Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29­-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.53-­ին, տեղի է ունեցել 1.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.28 0 և արևելյան երկայնության 44.42 0: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել