Մարմնի հոտը կախված է ո՛չ միայն անձնական հիգիենայից, այլ նաև մարդու սննդակարգից: Ահա մի քանի մթերք, որոնք կարող են մարմնի տհաճ հոտ առաջացնել:

Կարմիր միս

Բուսակերները շատ ավելի լավ են բուրում, քանի մսի սիրահարները, նշում են չեխ հետազոտողները: Դեռևս 2006 թվականին նրանք փոքրիկ փորձարկում են իրականացրել, որի շրջանակներում քրտինքի նմուշներ են վերցրել բուսակերներից և մսի սիրահարներից: Այնուհետև նրանք խնդրել են մի խումբ կանանց առանձնացնել ամենավատ հոտերը: Պարզվեց, որ բուսակերների հոտն ավելի դուրեկան էր կանանց համար:

Համեմունքներ

Մի շարք համեմունքների հոտը, որոնց թվում են կարին ու կումինը, կարող է մի քանի օր շարունակ մնալ Ձեր մաշկի վրա: Նմանատիպ հատկանիշներ ունի նաև չամանը, որով Հայաստանում մշակում են բաստուրման:

Ծծմբով հարուստ բանջարեղեն

Սովորաբար ծծմբով հարուստ բանջարեղենը՝ օրինակ, բրոկոլին ու կաղամբը, կարող են մաքրել օրգանիզմը տոքսիններից և կանցերոգեն բջիջներից: Սակայն հենց դրանք են պատասխանատու մարմնի տհաճ հոտի համար, որը հիշեցնում է փտած հավկիթի հոտ:

Սխտոր

Սխտոր կերած մարդիկ սովորաբար շարունակում են երկար ժամանակ բուրել դրանով: Ընդ որում՝ դրա հոտը մնում է մարմնի վրա: Բանն այն է, որ սխտորում պարունակվող նյութերը փոխակերպվում են մեր օրգանիզմում այլ նյութերի, որոնք ակտիվացնում են քրտինքի հետ մանրէների փոխազդեցությունը:

Ծնեբեկ

Ծնեբեկը բավականին անվնաս մթերք է թվում, սակայն դրանում ծծմբի պարունակության արդյունքում այն մեզի տհաճ հոտ է առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել