16 տարի առաջ իռլանդացի աղջկա կողմից արված բարության փոքրիկ քայլն աննկատ չմնաց այն բանից հետո, երբ հայ տղան վերջապես կարողացավ փնտրել ու գտնել նրան։

24-ամյա Քլեր Ֆեհը 1999թ-ին նվերներով լի տուփ ուղարկեց Հայաստանում ապրող մի երեխայի։ Տուփի մեջ նա գրություն էր թողել, որտեղ խնդրում էր դրա նոր տիրոջն իր նկարն ուղարկել իրեն։

Ինչևէ, Գալուեից ութամյա աղջիկն արդեն մոռացել էր իր խնդրանքի մասին, երբ այս շաբաթ նա վերջապես պատասխան ստացավ։

Արսեն Խաչատրյանը վերջապես կարողացել էր գտնել Քլերին Facebook սոցկայքում՝ նրան ուղարկելով 16 տարի առաջ աղջկա ձեռքով գրված նամակի լուսանկարը:

Երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ միշտ ցանկացել էր գտնել նրան՝ նվերների համար իր երախտագիտությունն արտահայտելու համար:

Բարև,
Իմ անունը Արսեն է, և ես Հայաստանից եմ։ Ես փորձում եմ շատ առատաձեռն մի կնոջ գտնել, ով նվիրատվություն է արել իմ դպրոցին շատ տարիներ առաջ։ Շատ երեխաներ հագուստ ու այլ պարագաներ ստացան։ Ես այդ երեխաներից մեկն էի։ Իմ նվերը մի տուփ էր՝ այդ առատաձեռն կնոջ կողմից գրված նամակով։ Ես այդ նամակն ավելի քան 15 տարի պահել եմ, ես միշտ ցանկացել եմ...

 The letter from Arsen, an Armenian man Claire Fahy sent a gift-filled shoebox to as a child

...արտահայտել իմ երախտագիտությունն այդ նվեր-տուփի համար։ Հուսով եմ, որ Դուք այն կինն եք, ում ես փորձում եմ գտնել։ Այդ նամակում Դուք գրել էիք, որ կցանկանայիք տեսնել իմ լուսանկարը։ Ես ցույց կտամ իմ լուսանկարը մեծ հաճույքով, սակայն մինչ այդ ցանկանում եմ ցույց տալ այն նամակը, որը Դուք գրել էիք ինձ։ Ես շատ շնորհակալ եմ Ձեր բարի քայլի համար։

 The letter from Arsen, an Armenian man Claire Fahy sent a gift-filled shoebox to as a child

Եթե Դուք այդ կինը չեք, խնդրում եմ՝ պատասխանեք ինձ, որպեսզի կարողանամ շարունակել որոնումներս։

 The letter from Arsen, an Armenian man Claire Fahy sent a gift-filled shoebox to as a child

Աղջիկն 8 տարեկան էր, երբ գրել էր այդ նամակն ու դրել այն գունավոր մատիտներով, ձեռնոցներով, ատամի խոզանակներով և այլ իրերով լի տուփի մեջ, ապա այն ուղարկվել էր անբարենպաստ երկրներում ապրող երեխաներին, հաղորդում է իռլանդական Independent պարբերականը:

Այս առավոտ՝ 16 տարի անց, հաղորդագրություն ստացա Հայաստանում բնակվող մի երիտասարդից, որն այսքան տարի փնտրել էր ինձ, որպեսզի շնորհակալություն հայտնի նվերներով տուփի համար: Նա լուսանկարել է գրությունս և ուղարկել այն հաղորդագրությամբ, - գրել էր իռլանդուհին ֆեյսբուքյան իր էջում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել