Հետաքրքիրն այն է, որ Էներգետիկայի նախարարությունը որևէ կապ չունի էլեկտրաէներգիայի սակագնի այս թանկացումների հետ: Եվ լրագրողների հարցադրումները բացառապես Էներգետիկայի նախարարի լիազորությունների շրջանակում չէ: Այլ բան է, որ նախարարը պատասխանում է, որքանով կարողանում է:

Հարցերը, որոնք պետք է ուղղել Էներգետիկայի նախարարին, հետևյալն են՝
- արդյո՞ք ԲԷՑ-ի սակագինը, որի հիման վրա ՀԷՑ-ը գնում է էլեկտրական էներգիա, փոխվել է:
- արդյո՞ք ՀԷՑ-ն իրավունք ունի ուղղակի էլեկտրաէներգիա գնել այլ ընկերություններից, ինչպիսին է, օրինակ, «Հայռուսկոգեներացիա» ընկերությունը՝ 60 դրամ 1 կՎտ/ժ-ի դիմաց:
- ո՞ր կառույցն է որոշում՝ «Հայռուսկոգեներացիա» ընկերությունից գնե՞լ էլեկտրաէներգիա, թե՞ ոչ:

Այս և մի շարք հարցերի պատասխաններ հնարավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Էներգետիկայի նախարարից, ում ենթակայության տակ են գտնվում ԲԷՑ-ը և «Էներգետիկ օպերատորը»:

Հ.Գ.
Սովորեք հարցերը ճիշտ հասցեատիրոջն ուղղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել