Պատկերացրու՝ ինչ-որ բան ես պատվիրում առցանց, և քո պատվերը միանգամից առաքվում է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Այո, սա ասես գիտաֆանտաստիկայի ժանրից լինի, և «Amazon» առցանց խանութի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն ընդունել է այս փաստն ընկերության կողմից գործարկվող նոր նախագիծը հանրությանը ներկայացնելու ժամանակ։ 

Amazon’s drone - moonshot thinking that sets US technology industry apart

Առաքող թռչող սարքերը հաճախորդներին կսպասարկեն առաջիկա 4-5 տարիների ընթացքում։
«Amazon»-ը նախագիծը ներկայացրել է դեռ 2014թ-ի սեպտեմբերից, սակայն դրա մանրամասները միայն այժմ են հրապարակվել, երբ նախագիծի իրականացման համար ընկերությունը ստացավ ԱՄՆ ֆեդերալ ավիացիայի իշխանությունների թույլտվությունը՝ թռչող սարքերը կոմերցիոն նպատակով օգտագործելու համար։

Եվ այսպես,

♦ Անօդաչու սարքը կարող է հետևել մարդու գտնվելու վայրին նրա սմարթֆոնի տեղեկատվության օգնությամբ։

♦Amazon-ը պատրաստվում է տարբեր տեսակի անօդաչու սարքեր օգտագործել առաքումն իրականացնելու համար՝ կախված առաքվող առարկայի չափերից։

♦Անօդաչու թռչող սարքերը հագեցած կլինեն թռիչքային սենսորներով, ռադարով, տեսախցիկներով և ինֆրակարմիր սենսորներով՝ վայրէջքի համար ապահով վայր գտնելու համար։

♦Սարքերը կարող են կապ պահպանել միմյանց հետ՝ եղանակային ու երթևեկության պայմանների մասին տվյալներ փոխանակելու նպատակով։

Amazon-ի անօդաչու սարքի նախատիպի աշխատանքի մասին տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել