Ելույթ ունենալով Հանրապետության տոնի կապակցությամբ՝ սև և սպիտակ ոչխարների գլխավոր նախրապան Ի.Ալիևը կրկին ամպագոռգոռ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս անգամ նա ալթայան մանր կճղակավորներին խոստացել է, որ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ԱՆԿԱԽ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Իրականությունից կտրված սույն սուբյեկտն ավելի շատ չի ուզում ընդունել, որ 1988 թ. Արցախն անկախ է դե ֆակտո, իսկ 1991 թ. սեպտեմբերի 2-ից՝ դե յուրե։ Սակայն Ի.Ալիևն իր «ջայլամային» քաղաքականությամբ ուզում է իրեն և կոյունլուներին ՀԱՄՈԶԵԼ, որ Արցախն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ Հաջորդիվ Ի.Ալիևը բացատրել է, թե ինչու «երբեք Արցախն անկախ չի լինելու»։

Ամենաառաջինը՝ սև և սպիտակ ոչխարներին հաջողվել է բոլորին ապացուցել, որ Արցախը պատմական ազերիական հող է։ Ազեր-կոյունլուների առաջնորդը մոռանում է նշել, որ այդ բարբաջանքների հետևանքով հայերը նրանց ՄԻՇՏ հիշեցնում են, որ թուրք շիաները, որոնք արդեն 97 տարի է՝ իրենց ԱԴՐԲԵՋԱՆՑԻ են անվանում, այստեղ են հայտնվել մ.թ. 11-12 դդ։ Ու միայն այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ԱՊԱՑՈՒՑՎԱԾ համարել, որ «ադրբեջանցիները» չեն կարող Արցախի «տերերը» լինել։ Քոչվոր թուրքերի «հայրենիքը» Միջին Ասիան է և Ալթայի տափաստանները։

Երկրորդն, ըստ Ի.Ալիևի, այն է, որ միջազգային հանրությունն ԻԲՐԵՎ թե Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Ի.Ալիևը մոռանում է, որ Արցախը դուրս է եկել Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից մինչը վերջինիս անկախ հռչակվելը՝ չխախտելով ԽՍՀՄ-ի Սահմանադրության համապատասխան կետերը։ Հենց սրանով է պաշտոնական Երևանը բացատրում այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՈՉ մի կապ չունի Արցախի հետ։ Իսկ ամենակարևորն այն է, որ ազերիների Սահմանադրությունում ԳՐՎԱԾ է, որ ներկայիս Ադրբեջանը 1918-20 թթ. սև և սպիտակ ոչխարների հանրապետության հետնորդն է։ Իսկ դա նշանակում է այն, որ Արցախի նկատմամբ ներկայիս ազերիների նկրտումներն ապօրինի են, քանի որ 1918-20 թթ. Արցախն Ադրբեջանի մաս չի եղել։ Ի.Ալիևի հիշատակած «միջազգային հանրությունը» մի քանի օր առաջ Ռիգայում բացարձակ չհարգեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և չճանաչեց Արցախը Հայաստանի կողմից գրավված տարածք, ինչի պատճառով ազերիների ԱԳ նախարար Է.Համեդյարովը հիստերիկ ջղաձգումներով լքեց նիստերի դահլիճը։

Երրորդն, ըստ Ի.Ալիևի այն է, որ այժմ Ադրբեջանի «քաղաքական կշիռն» ավելի մեծ է, քան Հայաստանինը։ Ի.Ալիևը վաղուց է տառապում թերարժեքության կոմպլեքսով։ Նա ազերիներին ՀԱՄՈԶԵԼ է, որ Բաքուն այնքան ուժեղ է, որ ԻՆՉ ուզենա կանի։ Սակայն Ադրբեջանից դուրս Ի.Ալիևը դառնում է համեստ «աշակերտ» աշխարհի ՄԵԾԵՐԻ կողքին։

Չորրորը տնտեսական գործոնն է. Ադրբեջանի տնտեսությունը 10-ն անգամ ավելի մեծ ու ուժեղ է, քան ՀՀ-ը։ Ի.Ալիևը ՆՈՐԻՑ «մոռանում» է, որ թե՛ քաղաքական կշռով, թե՛ տնտեսապես նա Հայաստանից հզոր ու ուժեղ է եղել 1988-94թթ, երբ սանձազերծեց պատերազմ Արցախի ԲՆԻԿՆԵՐԻ՝ հայերի դեմ, սակայն կրեց խայտառակ պարտություն։

Հ.Գ. Ինչպես ասում էր իմաստուններից մեկը՝ «ԵՐԲԵՔ ՉԱՍԵՍ՝ ԵՐԲԵՔ»։ Ինքնահավան Իլհամը ծանոթ չէ այս թևավոր և իմաստուն խոսքերին և չի էլ հասկանում դրանց իմաստը։

Ի.Ալիևի այս անհեռատես քաղաքականությունը դառնալու է «Ադրբեջան» ապրանքանիշով պետության կործանման պատճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել