ՀՀ պաշտոնյաների հաճախակի ուղևորությունները ոչ միայն նյարդայնացնում են հասարակությանն ու մամուլի ներկայացուցիչներին, այլև թանկ են նստում բյուջեի վրա:
Կառավարության այսօրվա նիստում բարձրացված կարևորագույն հարցերից մեկը վերաբերել է գործուղումներին: Վերջ շռայլ ծասերին. կառավարության անդամներն այսուհետ գործուղումների կգնան միայն առավել կարևոր այցերի դեպքում: 
Վարչապետը Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է. «Իհարկե, պետք է քննարկենք, եթե այցը կարևոր է` պետք է գնալ, բայց նվազ կարևոր այցերը պետք է մերժվեն»:

Լրատվամիջոցներում պաշտոնյաների գործուղումները հաճախ են լուսաբանվում ծախսերի տեսանկյունից՝ նշելով, թե որոշ ուղևորություններ ավելորդ են ՀՀ համար: 
Այցերի կրճատման շնորհիվ հնարավոր կլինի տնտեսումներ անել: Եթե հետևենք մամուլի հրապարակումներին, ապա երբեմն պաշտոնյաների գործուղումները բյուջեի վրա կրկնակի կամ եռակի թանկ են արժենում, քանի որ էկոնոմ կլասի տոմս գնելու փոխարեն նախընտրությունը տրվում է բիզնես կլասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել