Երեկ աչքովս ընկան երգչուհի Շպրոտի նոր նկարները: Միանգամից ասեմ, որ Շպրոտն անասելի փոխվել է, նույնիսկ դարձել անճանաչելի: Կրծքերն են կարծես թե ավելի մեծացել, շուրթերն են փոխվել, դեմքը՝ ընդհանուր. Մի խոսքով, միանգամից զգացվեց պլաստիկ վիրահատության բուռն միջամտությունը նրա արտաքինի մեջ:
Օրեր առաջ էլ նույն կերպ նկատել էի Նանայի նկարները: Ասեմ, որ Նանան էլ է փոխվել բավականին: Ինքներդ նայեք նրա ներկայիս նկարները և կհամոզվեք դրանում: Կրկին շուրթերի փոփոխություն և այլն… Պլաստիկ վիրահատությունը կրկին աչքի է զարնում առաջին իսկ հայացքից:
Իսկ թե որքանով է այդ ամենը գրավիչ, թող դատի դիտողը:


Սակայն մի բան է մտահոգում այս ամենում: Նշեմ, որ երկու երգչուհիներն էլ ապրում են ԱՄՆ-ում, իսկ ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատության շնորհիվ արտաքինը փոփոխելը, մեղմ ասած, «տարածված» երևույթ է: Այսքանից հետո մնում է մտածել, որ հայ հայտնիները, ովքեր, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հանգրվանում են ԱՄն-ում, ընկնելով «ամերիկյան գեղեցկության» ստանդարտների ազդեցության տակ, իրենք էլ են գնում նույն ճանապարհով՝ խեղաթյուրելով իրենց արտաքինն ու գեղեցկությունը:

Թերևս կարիք չկա նշելու, որ բնական գեղեցկությունն ամենահմայիչն է ու գրավիչը: Թերևս կարիք չկա նշելու նաև, որ թե՛ Նանան, թե՛ Շպրոտն իրենց բնական գեղեցկության առումով «նեղվելու» որևէ խնդիր չունեին: Երկուսն էլ գեղեցիկ էին մինչև պլաստիկ վիրահատությունները: Այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչ կարիք կար ընդհանրապես փչացնել այդ բնատուր գեղեցկությունը պլաստիկ վիահատություններով: Խոշոր, բայց արհեստական կրքծե՞րն են կնոջն ավելի գեղեցկացնում, թե՞ հաստացրած, բայց տհաճ ու անբնական շուրթերը:
Եվ ցավալին այն, է որ այս տենդենցը շարունակվում է շղթայական ռեակցիայի նման: Ամենևին չեմ զարմանա, եթե մոտ ապագայում իր սիլիկոնե կրծքերով և հաստացրած շուրթերով մեզ հանկարծ զարամացնի ԱՄն-ում հանգրվանած որևէ այլ հայ երգչուհի կամ դերասանուհի: Մոդայիկ է ի վերջո… 
Այո, մոդայիկ է, բայց ո՛չ գեղեցիկ: Ուղղակի համեմատեք այս երգչուհիների ներկայիս և նախկին նկարները և ինքներդ էլ դրանում կհամոզվեք: Արհեստական և վանող միջամտությունները երբեք կնոջը չեն կարող դարձնել ավելի գեղեցիկ, այլ, լավագույն դեպքում, կդասեն ստանադարտեցված «լցրած ու մեծացրած գեղեցկության» շարքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել