Տղամարդկանց տոնի առթիվ շնորհավորում եմ ծանոթ-անծանոթ բոլոր տղամարդկանց՝ մաղթելով առողջություն: Մնացածը դուք ինքներդ ձեռք կբերեք, կստեղծեք, կպահպանեք, կունենաք, կնվաճեք, կհասնեք… Ձեր շնորհիվ թող Ձեր սրտի եւ Ձեր կողքի կանայք ստիպված չլինեն մտածելու, թե պայքարի մեջ է երջանկությունը: Եղե՛ք այնպիսին, ինչպիսին ստեղծված եք ի վերուստ՝ Աստծո պես շռայլ և վերերկրային պարզությամբ: Մի՛ փորձեք հասկանալ կնոջ առեղծվածը: Ոչ թե, որ չեք հասկանա, այլ որ ոչ մի առեղված էլ չկա, հաստատ… Իսկ եթե պատահել է այնպես, որ առեղծվածային կին եք նկատել, մի՛ կորցրեք նրան Ձեր տեսադաշտից՝ Ձեր ձեռքբերումների, ստեղծումների, պահպանումների, նվաճումների քարքարոտ ճամփաներին, առեղծվածը աստվածային 3 բառ է, որը չասելու համար նա օգտագործում է տիեզերքի բոլոր հնարքները: Ոչ էլ անառեղծված կանանց կորցրեք Ձեր տեսադաշտից, հենց նրանք, աստվածային 3 բառն ասելով, Ձեզ ազատում են տիեզերքի հնարքները վերծանելուց՝ թողնելով, որ կենտրոնանաք կարեւորի վրա` ստեղծել, կառուցել, նվաճել, ձեռք բերել… Մի խոսքով՝ եղե՛ք այնպիսին, ինչպիսին ստեղծված եք ի վերուստ՝ Աստծո պես շռայլ և վերերկրային պարզությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել