Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
 

 
Երևանում՝ 
 
Մայիսի 27-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ կա կարճատև անձրևի հավանականություն, 28-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևանի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`     31.90C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         5.70C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     19.30C
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել