«Ցավոք, ոլորտի մասնագետների տված պարզաբանումները վկայում են այն մասին, որ նրանք նույնիսկ ծանոթ չեն ոլորտին»,-սննդամթերքի անվտանգության ներկա վիճակն այսպես է որակում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ Գրիգոր Գրիգորյանը:

Հատկանշական է, որ ծառայության նախկին պետը, համակարգային խորը վերլուծության ենթարկելով սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները, հարցազրույցում ցույց է տվել նաև պատմության վերաբերյալ ունեցած իր գիտելիքները: Ավելին՝ փաստացի ապացուցել է, որ պատմություն որոշ չափով իմանալ պետք է սննդամթերքի անվտանգության ոլորտում որոշ հարցերի որոշ պատասխաններ տալու համար:

Ժամանակն է, որ այժմ էլ հրապարակային ելույթով հանդես գա ծառայության գործող պետը՝ պատմաբան Արմեն Հայրապետյանը, սակայն նա պետք է ոչ թե ի ցույց դնի պատմության մասին ունեցած իր գիտելիքները, այլ պետք է քննարկի, թե ինչպես են այդ գիտելիքները կիրառվում սննդամթերքի անվտանգության ոլորտում, և որքան է առհասարակ նա տիրապետում սննդամթերքի անվտանգությանը: 
Ելույթը պետք է լինի բանավոր և ոչ թե գրավոր մեկ բարզ պատճառով. որպեսզի մասնագիտական հիմնավորումները չգրվեն ուրիշի ձեռքով, բայց ներկայացվեն՝ որպես ծառայության պետի մտավոր սեփականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել