Շվեդիայի բնակիչն իր մարմնից դաջվածքի ինքնաշեն սարքի ասեղ է դուրս բերել, որն այնտեղ էր հայտնվել հեռավոր 1974 թ.–ին։ 

1

63–ամյա Ուլֆ Բերգստրեմը պատմում է, որ վերջերս ասեղը հայտնվել էր աջ ոտքի բութ մատի մեջ։ 17մմ–նոց առարկան մատից դուրս բերել օգնել է տղամարդու կինը։ Այժմ նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է դա հայտնվել իր ոտքի մեջ։

2

Բերգստրեմի խոսքերով` ասեղը սկզբում մտել էր նրա ձեռքը։ Դրանից հետո նա դիմել էր բժիշկներին և ռենտգեն հետազոտություն էր անցել։ Սակայն առարկայի ճիշտ տեղն այդպես էլ գտնել չէր հաջողվել։ Դրանից հետո Ուլֆն ընդհանրապես մոռացել էր դրա գոյության մասին։

3

Կդիմի՞ Բերգստրեմը բժշկի, թե՞ ոչ, դեռ հստակ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել