KDWin ծրագրի հեղինակ Ռաֆիկ Մարությանը

KDWin-ին նեղացնելն ու արհամարհելը տարածված երևույթ է, բայց... Այդքան երկար ժամանակ արդյունավետ աշխատած և աշխատող հայկական որևէ այլ ծրագիր մտքիս չի գալիս։ Այն կար արդեն 90-ականների կեսերին, առ այսօր աշխատում է։

Երբ Միացյալ Նահանգներում էի ապրում, իմացա, թե հեղինակն ով է, նամակ գրեցի, հարցրեցի՝ ինչքան պիտի վճարեմ։ Ասաց. «Բան պետք չէ, հանգիստ աշխատիր»։ Վերջերս մահացավ այդ մարդը, բայց իր գործը կա ու դեռ ահագին մարդու ծառայում է։

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ ոմանց մոտ հարցական չկա, կամ, ասենք՝ չակերտները մեծի-փոքրի նշանով են դնում... Ինչ ասեմ, KDWin-ը հնարավորություն է տալիս ցանկացած ստեղի վրա ցանկացած նիշ տեղադրել։ Այս տեքստը հիմա KDWin-ով եմ գրում, և´ շեշտ ունի հայկական, և՛ չակերտներ, և՛ նույնիսկ վերջակետը Յունիկոդի ճիշտ ստանդարտով հայերենի վերջակետն է, այլ ոչ թե անգլերենի colon-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել