1. «Madeleine» շոկոլադը աշխարհի ամենաթանկ շոկոլադն է: Այն պատրաստել է Քոննեքթիկուտ նահանգից Ֆրինց Կնիպշիլդոմ անունով մի խոհարար:

2. Պորտուգալացի պոետ Ֆրանադու Պեոսան գրել է .«Նայեք աշխարհի չորս բոլորը, չկա այնպիսի մի մետաֆիզիկա, ինչպիսին շոկոլադինն է»:

3. Hersheys-ը ամեն օր վաճառքի է հանում 80մլն «Kisses» շոկոլադներ:

4. Անգլիական Cadbury ընկերությունը 1842 թվականին արտադրեց աշխարհի առաջին շոկոլադե սալիկը:

5. «Psycho» ֆիլմում ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկը արյան փոխարեն օգտագործել է Bosco շոկոլադե սիրոպ:

6. Ըստ ավանդության շոկոլադին վերագրվում են մոգական, բուժական և խորհրդապաշտական հատկություններ: Օրինակ՝ լատիներենում կակաոյի ծառը կոչվում է «Theobroma Cacao», ինչը նշանակում է «Աստվածների ուտելիք»:

7. Շամպայնը համարվում է շատ թթվային, որպեսզի օգտագործվի շոկոլադի հետ: Կարմիր գինին ամենից լավ է համադրվում:

8. Դատելով հաշվետվություններից՝ շոկոլադի համաշխարահային վաճառքից 2010 թվականին գոյացել է 83,2 միլիարդ դոլար հասույթ, իսկ 2016-ին այդ թիվը կաճի 15%-ով:

9. Ամերիկյան շոկոլադ արտադրողները օրական 3,5 մլն ֆունտ կաթ են օգտագործում, որ պատրաստեն կաթնային շոկոլադ:

10. Շոկոլադի արտադրությունը այնքան պահանջարկ ունի, որ 40-50 մլն մարդ ամբողջ աշխարհում զբաղվում է կակաոյի մշակմամբ:

11. Առաջին մարդիկ, որ փորձել են կակաոն, եղել են Մոկայան և Օմելկին, որոնք ապրում էին Մեքսիկայի հարավ-արևելքում 1000 տարի մեր թվարկությունից առաջ:

12. Շոկոլադ բառը Մայաների ստեղծած xocolatl բառն է, որը նշանակում է «դառը ջուր»:

13. Մարդիկ դեպրեսիայի ընթացքում 55%-ով ավելի շատ են օգտագործում շոկոլադ:

14. Պարզվում է, որ սև շոկոլադն ավելի օգտակար է, քան սպիտակը, կաթնային կամ այլ համերովը: Որպեսզի առողջարար լինի, շոկոլադի բաղադրության մեջ պետք է լինեն կակաո և շոկոլադե լիկյոր, բայց ոչ երբեք շաքար:

15. Փորձագետները պարզել են, որ բշտիկներ չի կարող առաջանալ շոկոլադի հետևանքով:

16. Գերմանիայում կարելի է գտնել շոկոլադե հսկայական ժամացույց:

17. 2002-ին Մարշալ Ֆիլդը պատրաստեց ամենամեծ շոկոլադե տուփը, որտեղ լցված էին 90 հազար «Frango» անանուխով կոնֆետներ, որոնք կշռում էին 3326 ֆունտ:

18. Իրականում սպիտակ շոկոլադի մեջ չի օգտագործվում պինդ կակաո, այլ կակաոյի յուղ:

19. Շոկոլադի մի կտորը կարող է մարդուն տալ այնքան էներգիա, որ կարողանա 150 ֆունտ շարժել:

20. Լյուդովիգ XV-ի սիրուհիներից մեկը` մադամ դե Պոմպադուրը, շոկոլադի հայտնի սիրահար էր և օգտագործում էր շոկոլադը՝ որպես սեռական խնդիրների լուծում: Նա երևի առաջին սեսքոլոգն էր: 

21. Չնայած նրան, որ կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, ներկա դրությամբ կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան: Միայն Կոտ- դիվուարը արտահանում է ամբողջ աշխարհի կակաոյի 40%-ը:

22. Մայաները շոկոլադը օգտագործել են հարսանեկան և կնունքի արարողությունների ժամանակ, այն փոխարինում էր մարդկային արյանը: Իսկ նրանց առաջնորդներին հողին հանձնելու ժամանակ նրանց հետ շոկոլադ են դրել:

23. Ամերիկայի չափահաս բնակչության 50%-ից ավելին գերադասում է շոկոլադի բուրմունքը այլ բուրմունքներից:

24. Շոկոլադի հալվելը բերանի մեջ մարդուն ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան համբույրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել