«Ժողովրդավարական երկիր» չի նշանակում, որ ով ինչ ուզի՝ խոսի կամ ով ում ասես՝ ազատ քննադատի. իսկական ժողովրդավարությունը նաև պետք է իր մեջ պարունակի քննադատությանն արձագանքելը, ընթացք տալը, թե չէ ասենք՝ պախարակեցինք, «ցխեցինք-մրեցինք», ո՞ւմ է պետք, եթե համապատասխան մարմիններն անուշադրության են թողնում քննադատությունը կամ մամուլի հրապարակումները զանազան «ստվերային» երևույթների մասին, իսկ անուշադրության մատնելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ: Դրա համար է ժողովուրդն ասում՝ «ինչ ուզում է՝ ասեն, գրեն՝ ջուրն իր ճամփով գնում է»: Եթե ինչ-որ մի պաշտոնյայի վրա «ատամ կա», ու նրա փոխարեն նախատեսված է այլ կադր, թերևս, միայն այդ դեպքում են մամուլի հրապարակումներն ուշադրության արժանացնում. սա նշանակում է ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/783871595043938?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել