«Երևան քաղաքն այդ գավառական հոգեբանությամբ չի տառապում, այո՛, իր եկած հյուրին Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ուղարկել, եղա՞վ»։
Սա ոչ միայն Երևանի փոխքաղաքապետի, այլ ընդհանրապես պետական ցանկացած պաշտոնյայի մտածելակերպ է: Բա իհարկե, Հայաստանը հո գավառական հոգեբանությամբ չի՞ տառապում, որ պաշտոնյաներն էժանագին ծառայական մեքենաներ ունենան, կամ որ հյուրերին էժան հյուրանոցներում տեղավորեն ու էժան ռեստորաններում հյուրասիրեն: Իսկ ահա սեփական քաղաքացիներին աղքատության մեջ պահելու, սեփական քաղաքացիներին 25 տարի տնակներում պահելու, սեփական քաղաքացիների բուժման հարցերի ժամանակ պաշտոնյաների մոտ գավառական հոգեբանությունն է արթնանում, ու արդեն բյուջեի սղության և փող չլինելու լոլոն է սկսվում շրջանառվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել