Քիմ և Քլոե Քարդաշյանները սովորաբար հաշտ են իրար հետ, սակայն վերջերս նրանց միջով սև կատու անցավ։ «Քարդաշյանների հետ համընթաց» ռիելիթի շոուի շաբաթ օրվա էպիզոդում Քարդաշյան քույրերն այնպիսի լեզավակռիվ էին տալիս, որ միայն նրանց լսելով՝ հնարավոր կլիներ մի լավ հարստացնել մեր ժարգոնային բառապաշարը։ Էլ քաչալ շուն, էլ գող փիսո, էլ պստիկ փչացած... Մի խոսքով, փոխադարձ «հաճոյախոսությունների» պակաս չէր զգացվում։ Հայտնի քույրերը սկսեցին կռվել իրենց ընկերների պատճառով։

Get your head out of everybody elses a**! Tensions run high when Kim and Khloe Kardashian got into a major slanging match on Sunday’s episode of Keeping Up with the Kardashians

Քարդաշյաններն իրեն ընկերների հետ միասին ուղևորվել էին Մոնտանա նահանգի Բիգ Սկայ հանգստավայրը։ Այս քաղաքը հայտնի է հատկապես ձմեռային սպորտաձևերի, մասնավորապես՝ դահուկավազքի սիրահարների շրջանում։ Քիմն իր հետ տարել էր իր ընկերներից մեկին՝ Ջոնաթան Չեբանին, իսկ Քլոեն՝ իր մանկության ընկերուհի Մալիկա Հաքին։

Feud: Malika, 32, and Jonathan, 41, then decided to fight it out for the best sleeping arrangement over a game of charades

Մալիկան ու Ջոնաթանը. միայն թե բիլիարդի ձողերն իբրև սառը զենք չօգտագործեք։ 

Նախքան Բիգ Սկայ մեկնելը Քիմն էր ստանձնել ընտանիքի անդամների ու նրանց հյուրերի համար կացարանների ամրագրման պատասխանատվությունը։ Նա շքեղ բնակարան էր վարձել իր ընկեր Ջոնաթանի համար, մինչդեռ Քլոեի ընկերուհի Մալիկայի համար անգամ կարգին քնելու տեղ էլ չկար։ Քիմն էլ առաջարկեց, որ Մալիկան քնի թախտին կամ էլ Քլոեի հետ նույն անկողնում։

He said, she said: Jonathan, a PR exec, supposedly told Malika she was jealous that her best friend (Khloe) is not as famous as his BFF (Kim) He said, she said: Jonathan, a PR exec, supposedly told Malika she was jealous that her best friend (Khloe) is not as famous as his BFF (Kim)

Մալիկայի ու Ջոնաթանի միջև կոնֆլիկտը սրվեց այն ժամանակ, երբ Ջոնաթանը Մալիկային ասաց, որ իր լավագույն  ընկերը, այսինքն՝ Քիմը, ավելի հայտնի է, քան նրա լավագույն ընկերը՝ Քլոեն, ու հենց այդ պատճառով էլ շքեղ բնակարանն իրեն է բաժին ընկել։ Նրանք չորսով որոշեցին հարաբերությունները պարզել բիլիարդի սեղանի շուրջ։

Youre such a little bi**h: Kim retorted and stormed out after receiving Khloes insults

Դիմելով բորբոքված Քլոեին ու նրա ընկերուհուն՝ Քիմն ասաց. «Կարծում եմ, որ դուք երկուսդ էլ թերարժեքության բարդույթ ունեք»։ Քլոեն շատ էր զայրացել, որ իր քույրը չի կարողացել բնակարան գտնել իր լավագույն ընկերուհու համար։ Նա ցանկանում էր, որպեսզի Ջոնաթանը ներողություն խնդրի Մալիկայից՝ վերջինիս հետ կոպիտ խոսելու համար, սակայն Ջոնաթանը միայն երեսով տվեց Մալիկայի՝ ալկոհոլի հանդեպ ունեցած թուլությունը՝ ասելով «Գնա նորից հարբի՛ր, Մալի՛կա»։ 

Pissed: Khloe was clearly annoyed that Kim had failed to find a room for her friend

Քլոեն վերջնականապես կորցրեց համբերությունն ու գոռաց.

Քեզ մի՛ երևակայիր, Քի՛մ։

‘I think that both of you have a f***ing inferiority complex! Kim defended her BFF Jonathan

Քիմն էլ չէր պատրաստվում կուլ տալ այս վիրավորանքն ու պատասխանը տվեց՝ ասելով. «Դու այնպիսի պստիկ պոռնիկ ես»։

Թե ինչպես քույրերը գլուխ հանեցին այս կռվից, և ով ում հետ քնեց, պարզ չէ, սակայն մի բան հաստատ է. որքան էլ սուր Քարդաշյանները վիճեն, միևնույնն է, նրանք երկար ժամանակ խռով չեն մնում։ Այս անգամ էլ հաշտությունն իրեն շատ սպասեցնել չտվեց։      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել