Լուսանկարիչ Կոսմին Բումբուտը (Cosmin Bumbut) վերջին 4 տարում այցելել է Ռումինիայի 35 քրեակատարողական հիմնարկ և լուսանկարել տեղի` սիրահար զույգերի համար նախատեսված սենյակները։

Այն բանից հետո, երբ 2007 թ.–ին Ռումինիան դարձավ Եվրամիության անդամ–երկիր, երկրի բանտային համակարգն արմատական փոփոխությունների ենթարկվեց։

Այժմ յուրաքանչյուր կալանավոր, ով ամուսնացած է կամ ունի մշտական զուգընկեր, 3 ամիսը մեկ անգամ 2 ժամ կարող է նրա հետ «ժամանակ անցկացնել» բանտում նախատեսված հատուկ սենյակում։

Հետաքրքրական է, որ զուգընկերոջ կարգավիճակ ստանալու համար բավական է մի քանի ամիս պարբերաբար գալ հանդիպումների, զանգահարել կալանավորին կամ նամակագրական կապ պահպանել։

Իսկ եթե այդ ընթացքում ինչ-որ մեկն ամուսնանում է, ապա նրան տրվում է 48-ժամյա «մեղրամսի» հնարավորություն, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում ամիսը 2 ժամ հանդիպելու հնարավորություն։

Կոսմինի խոսքերով` յուրաքանչյուր բանտ այդ սենյակը կահավորում է այնքանով, որքանով թույլ է տալիս հաստատության բյուջեն։

Հետաքրքրական է, որ կանայք իրենց կալանավորներ ամուսիններին ավելի հաճախ են այցելում, քան հակառակը։















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել