Բաց նամակ Արմեն Աշոտյանին. ինչո՞ւ չեք օգտագործում Ձեզ վերապահված վետոն: 
Երեկ քիֆս՝ Արմեն Աշոտյանը, առաջարկեց, որ ՖԲՀ-ն իրեն դիմի հարցերով՝ կապված կրթության ոլորտի հետ: Ուրիշ էլ ո՞վ կարա իրա քիֆի «գլխին սարքի», եթե ոչ ես:

Հարգելի պարոն Աշոտյան ջան, 
Էս նամակով ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել արդեն մոռացված, բայց արդիական խնդրի վրա, որի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը չգիտեմ, բայց վստահաբար գիտեմ, թե ինչ է մտածում հանրությունը: 
Խոսքս վերաբերվում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ներկայիս ռեկտորի՝ անօրեն ու «պոլիտեխնիկի տերը ես եմ, ինչ ուզեմ՝ կանեմ» գործունեությանը: 
Իհարկե, Ձեզ հիշեցնելու կարիք չկա, բայց փորձեմ երկու բառով պատմել, թե ինչ էր եղել: Ուրեմն, էս ալամեզոն Պոլիտեխնիկը դարձրել է «հորը դուքյանը» ու մի հատ էլ ինքն ա որոշում՝ ում գործից հանի ու ինչի… Էլի համաձայն եմ, որ կառավարումն ինքն է իրականացնում ու իրավունք ունի աշխատանքից ազատել ու ընդունել մարդկանց, բայց, արդո՞ք Ձեզ համար ընդունելի է, որ ռեկտորը կարա իր կառավարումն իրականացնի՝ սեփական շահերից դրդված: Ի՞նչ իրավունքով է ռեկտորն աշխատանքից ազատում մարդկանց, ովքեր իրեն դուր չեն գալիս կամ խանգարում են իր՝ սեփական անձի քմահաճույքներն իրականացնելու նպատակով վարվող քաղաքականությանը: 
Շուտով տեղի կունենա ռեկտորի ընտրություն, որի թեկնածուներից է նաև վերոհիշյալ անձը: 
Հարց՝ որպես ԿԳ նախարար, Ձեզ չի՞ թվում, որ պետք է օգտագործեք օրենսդրությամբ սահմանված Ձեր իրավունքն ու վետո դնեք տվյալ անձնավորության թեկնածության վրա, որով էլ կարող եք մյուս ռեկտորներին «մեսիջ» հղել առ այն, որ ԿԳ ոլորտում անպատժելի պաշտոնյա չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել