Նիհարելու համար մարդիկ ինչ քայլի ասես պատրաստ չեն։ Որոշ մարդիկ կարող են անգամ օրերվ սովամահ լինել, միայն թե մի երկու կիլոգրամ նիհարեն։ Այնինչ Էմմա Բաուիի օրինակն ապացուցում է, որ նիհարելու համար պետք է ոչ թե զսպել ախորժակը, այլ ճիշտ հակառակը՝ մի կուշտ ուտել։ Հենց այս մեթոդով նա կարողացավ հաշված ամիսների ընթացքում ավելի քան 20 կգ նիհարել։ 23-ամյա Էմման իր դստեր Օլիվիայի ծննդից հետո կտրուկ գիրրացավ։ Նրա քաշը հասել էր մոտ 100 կգ-ի։ Փոքրիկ Օլիվիան արդեն  տարեկան է, իսկ նրա մայրիկը վերջին ամիսներին նրբակազմ օրիորդի կառուցվածք է ձեռք բերել։

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ  բժիշկները հայտնեցին Էմմային, որ հակաբեղմնավորիչ պլաստիրը, որից օգտվում էր Էմման, հակացուցված է 90 կգ-ից ավել քաշ ունեցող կանանց։ Էմման փորձել էր մի շարք այլ հակաբեղմնավորիչ միջոցներ, սակայն դրանց կողմնակի ազդեցություններն այնքան խնդրահարույց էին, որ Էմման  որոշել էր հրաժարվել դրանցից։ Նա չէր ցանկանում ավելորդ քաշի պատճառով կրկին փոխել հակաբեղմնավորիչը ու վերադառնալ նախկին միջոցներին։ Էմման գիտակցեց, որ խնդրի լուծման ամենաօպտիմալ եղանակը նիհարելն է։

Նա անշուշտ չէր պատրաստվում  մյուսների պես սովի մատնել իրեն։ Նա սկսեց  սովորականից էլ շատ սնվել, միակ տարբերությունն այն էր, որ արագ սննդին փոխարինելու եկան տնական ուտեստները։ Սնունդ պատվիրելու փոխարեն նա սկսեց ինքնուրույն պատրաստել այնպիսի ճաշատեսակներ, ինչպիսիք են մակարոնը, աղցանները և այլն։ Էմման ուտեստների մեծ մասը պատրաստում էր չինական ստիր ֆրայ մեթոդով։ Ընդամենը 4 ամսում Էմման 70 կգ դարձավ։ Եթե նախկինում նա կրում էր 18 չափսի հագուստ, ապա ներկայումս նա հանգիստ «տեղավորվում է» 12 չափսի հագուստի մեջ։

Խոսելով իր նախկին սննդակարգի մասին՝ նա ասել է.

«Ես այնքան զբաղված էր Օլիվիայով, որ ինձ գրեթե ժամանակ չէր մնում սնվելու համար։ Ես երբեք չէի նախաճաշում, օրվա ընթացքում այնքան որ ինչ-որ բան էի բերանս գցում, իսկ երեկոյան ճանապարհից ինչ-որ արագ սնունդ էի գնում։ Ես շատ չէի ուտում, սակայն ուտում էի բոլոր սխալ բաները։ Հիմա ես հետևում եմ, որ անպայման օրը 3 անգամ սնվեմ։ Ես շատ ավելի շատ եմ ուտում, սակայն կերածս առողջ սնունդ է, ուստի մարմինս էլ չի ճարպակալում։ Տարօրինակ է մտածել, որ հիմա ավելի շատ եմ ուտում, քան երբևէ, սակայն դա ցույց է տալիս, որ նիհարելու համար բնավ հարկավոր չէ սովամահ լինել»։

Նախկինում նրա մարմնի զանգվածի ինդեքսը 32.5 էր կազմում, այսինքն՝ նա համարվում էր ճարպակալած և նրա մոտ բարձր էր այնպիսի հիվանդությունների հավանականությունը, ինչպիսիք են շաքարախտը, կաթվածը, որոշ տեսակի քաղցկեղները և սրտանոթային հիվանդությունները։ Այս առողջական խնդիրներից խուսափելու նպատակով նա «Slimming World» կազմակերպությանը: Էմման մինչ օրս էլ շարունակում է զբաղվել լողով և վազքով։ Նա կարողանում է առանց կաշկանդվելու կրել կարճ կիսաշրջազգեստներ ու կիպ անդրավարտիքներ և անշուշտ շարունակում է օգտվել իր նախընտրած հակաբեղմնավորիչից։ Էմման ցանկանում է իր օրինակով ոգեշնչել բոլոր այն գիրուկներին, ովքեր իբրև նիհարելու միակ վստահելի միջոց տեսնում են սովամահությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել