Անբարոյականություն է, երբ ազգիս գրանտակերները երկրիս անվտանգության համակարգը թուլացնելու նպատակով, համացանցում տարածում են լուրեր, որոնք լրահոս կոչվելուց բավականին հեռու են: Երբ ազգությամբ հայ ադրբեջանական որոշ շներ փորձում են վարկաբեկել հայկական բանակն ու համացանցում նյութեր են տարածում բանակի հրամանատարի կնոջ ու նրա մուշտակի մասին, մոռանում են, որ իրենք քանդում են իրենց իսկ ոտքի տակն ու կտրում են այն ճյուղը, որի վրա կանգնած են: Եթե խնդիր կա, ու խնդիր եք տեսնում Սեյրան Օհանյանի ու նրա աշխատանքի հետ կապված, ապա գրեք ու կոնկրետ, անգամ դուրս եկեք փողոց, ու ես էլ ձեզ հետ միասին կգամ ու կպայքարեմ, որպեսզի նա լքի իր պաշտոնը: Բայց երբ առանց լրագրողական հետաքննություն անելու ու առանց պարզելու ու հաստատելու, որ Սեյրան Օհանյանը գումարներ է կորզում, նյութեր եք հրապարակում նրա կնոջ մուշտակի ու այդ մուշտակի գնի մասին, դա նշանակում է, որ դուք մինիմում ոչխար եք: Ու ոչխար են այն բոլոր մարդիկ, որոնք այդ ամենին տոն են տալիս՝ չհասկանալով, որ այդ ամենն անողները ազգի դավաճաններ են:

...Ասեմ նաև, որ ես չեմ մոռանում, որ սահմանին անմեղ 18 տարեկան տղերք են զոհվում, ու բանակում իրավիճակը փայլուն չի, ու ցավում եմ ամեն անգամ մահվան լուրեր լսելիս, բայց... 
...բայց չի կարելի նման անասուն լինել, ամոթ ա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել