Քանի որ շուտով Բաքվում մեկնարկելու են առաջին Եվրոպական խաղերը, Եվրոտեսիլի մրցաշարը հարևան երկրում կարծես հայտնվել է ստվերում: Բացի դրանից ցանկացած խոշոր միջոցառում այս պահին լուրջ բեռ է Ադրբեջանի համար, որը տնտեսական դժվար օրեր է ապրում: Ադրբեջանական թերթերից մեկը հրապարակել էր այս տարի այդ երկիրը Եվրոտեսիլում ներկայացնող Էլնուր Հուսեյնովի կատարումը: Ադրբեջանցի օգտատերերը մեկնաբանություններում ուղղակի խնդրում էին Էլնուրին առաջին տեղը չզբաղեցնել, քանի որ ևս մեկ խոշոր միջոցառում, և նրանք արդեն տնտեսապես ծնկի կգան: «Էլնուր, ախպոր պես չհաղթես, թե չէ սովից կմեռնենք», - գրել էին շատ օգտատերեր: Ահա հարևան երկրի կյանքից մի հետաքրքիր դրվագ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել