Tert.am-ը գրում է.

Էլորա Հարդի անունով տիկինը թողել է իր հաջող կարիերան Նյու Յորքի նորաձևության ասպարեզում` Ինդոնեզիaյում եղեգնից տներ կառուցելու հնարավորության համար:

Bored Panda - ի փոխանցմամբ` այժմ Բալիում բնակվող ամերիկուհին ու նրա թիմը վերջին 5 տարիներին հեղափոխություն են իրականացրել եղեգնից շինությունների ասպարեզում: Նրանք կարծում են, որ եղեգնը թերագնահատելի քիչ են կիրառում, չնայած դա իդեալական վերականգնելի ռեսուրս է:

Հարդիի եղեգնից տները մշտական` ոչ ժամանակավոր շինություններ են: Նման արդյունք ստանալու համար նա իր շինությունները մշակում է բոր քիմիական նյութով, ինչը եղեգնը զերծ է պահում միջատների վնասակար ազդեցությունից: Միջատները և խոնավությունը եղեգնի հիմնական «թշնամիներն» են, սակայն ճիշտ մշակման դեպքում եղեգնյա շինությունները կարող են հավերժ կանգուն մնալ:

Հարդին խոստովանում է, որ եղեգնյա շինությունների ոգեշնչումը ժամանակին ժառանգել է հորից: Իսկ աղբյուրը բացահայտում է, որ եղեգնը բետոնի սեղմման ուժ ունի, պողպատի զանգվածի հանդեպ ամրության առավելագույն համապատասխանություն և ամենաարագ աճող բույսերից է աշխարհում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել