Տան մաքրությունը… Այն հազվադեպ ենք ցանկանում սկսել, սակայն արդյունքը գոհացնում է ու անգամ բարձրացնում տրամադրությունը:

Սովորաբար բոլոր այդ գործողությունները սկսում ենք՝ ձեռքի տակ ունենալով մաքրող միջոցների մի ամբողջ զինանոց: Սակայն ի՞նչ անել, եթե ձեռքի տակ չկա ֆիրմային մաքրող միջոց կամ պարզապես որոշել եք խնայել հեղուկների գնման վրա:

Առաջարկում ենք փորձել հետևյալ միջոցները.

1. Ավտոմեքենայի սրահ

Եթե կարծում եք, որ քիմմաքրումը չարդարացված ծախս է, ապա պատրաստեք օճառային հեղուկ, ավելացրեք քացախ ու սոդա: Ձեզ հարկավոր կլինի նաև ամուր խոզանակ: Անցեք գործի:

2. Պատուհանի շրջանակներ

10-sovetov-po-ochistke-trudnyh-poverhnostej_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Մինչ պատուհանները մաքրելը կեղտոտված հատվածների վրա կերակրի սոդա լցրեք, ապա ավելացրեք մի փոքր քացախ ու սպասեք, մինչ ռեակցիան կանցնի: Վերցրեք հին ատամի խոզանակ կամ խոնավ կտոր ու լավ մաքրեք, ապա խոնավ կտորով չորացրեք:

3. Լվացքի մեքենա

10-sovetov-po-ochistke-trudnyh-poverhnostej_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Ժամանակի հետ լվացքի մեքենաները կեղտոտվում են, ու իրերը մեքենայի միջից սկսում են դուրս գալ փոքր-ինչ տհաճ հոտով: Որպեսզի ազատվեք ոչ հաճելի հոտից, փոշու կոնտեյներում ավելացրեք քլոր կամ սոդայի ու քացախի խառնուրդ ու միացրեք առանց հագուստի ինտենսիվ ռեժիմը:

4. Սալիկների արանքի դեղին հետքերը

10-sovetov-po-ochistke-trudnyh-poverhnostej_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Բնակարանը կարող է հավաքված լինել, սակայն սալիկների արանքի մուգ հետքերը կխաթարեն ներդաշնակությունը: Սխալն ուղղելու համար վերցրեք ատամի խոզանակ, հեղուկ օճառի խառնուրդ ու քլոր: Այդ նույն համադրությամբ կարելի է 10 րոպեում մաքրել վաննան:

5. Բազմոց

10-sovetov-po-ochistke-trudnyh-poverhnostej_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Մաքրելու համար օգտագործեք նախ սպիրտ, ապա՝ թորած ջուր: Ծորակի ջրով չարժե մաքրել, քանի որ կարող են մնալ հետքեր: Նախ հարկավոր է թրջել, ապա մաքրել չոր խոզանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել