Թե որքան կարևոր է սեքսը որպես սիրո բաղադրիչ, այդ մասին շատ է ասված և գրված: Մինչդեռ սեքսի և սիրո մասին կան բազմաթիվ փաստեր, որոնք, թերևս, հետաքրքիր կլինեն անգամ ամենափորձառու անձանց:

1. Սեքսով ամենահաճախ զբաղվողները հույներն են: Երկրորդ տեղում են խորվաթները:

2. Տասնիններորդ դարում Նյու Յորքում գոյություն ունեին հասարակաց տների ուղեցույցներ:

3. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շաբաթական երկու կամ ավելի անգամ են զբաղվում սեքսով, իրենց արյան մեջ 30 տոկոսով ավելի իմունոգլոբուլին՝ իմունային համակարգն ամրացնող նյութ ունեն:

4. Նյու Յորքի գրադարանի աշխատակիցներն իրենց համար մի շատ արտասովոր միջոց են ընտրել նվիրատվությունների հավաքագրման համար` վաճառքի հանելով իրենց իսկ, միայն գրքերով ծածկված, կիսամերկ լուսանկարները:

5. Հարցումների համաձայն՝ տղամարդկանց հետ ունեցած վերջին սեքսի ընթացքում կանանց 31 տոկոսը օրգազմ չի ապրել, իսկ ահա լեսբուհիների մոտ այդ նույն ցուցանիշը կազմել է 24%: 

6. Ըստ ուսումնասիրությունների` բռնաբարության դեպքերի քանակն անցած քառորդ դարում նվազել է 85 տոկոսով` շնորհիվ պոռնոգրաֆիկ ռեսուրսների լայն մատչելիության, այդ թվում՝ համացանցում:

7. Հյուսիսային Ամերիկայում բնակվող ցեղերը հնդիկ համասեռամոլներին հարգանքով էին վերաբերվում, քանի որ նրանք համարում էին այդ փաստն անբացատրելի և անսովոր:

8. Ամեն տարի Ամերիկայում անցկացվում է շուրջ 128 000 «դևիչնիկ», երբ կանայք հավաքվում են սեքսի ու սիրո մասին խոսելու: 

9. Ըստ գիտնականների հաշվարկների` տղամարդկանց սերմնաժայթքման միջին արագությունը կազմում է մոտ 44 կմ ժամում:

10. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ երկրների զինվորներ օգտագործում էին պահպանակներ` ջրավազանների միջով անցնելու ժամանակ իրենց զենքը ջրից պաշտպանելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել