Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական շուկան հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը: Նախորդ տարվա վերջում տեղի ունեցած արժութային տատանումներից, Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաներից և մի շարք այլ քաղաքական ու սոցիալտնտեսական հանգամանքներից ելնելով` ՌԴ-ում գնողունակության կտրուկ անկում նկատվեց, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն ունեցավ մեր արտահաման ծավալների վրա:

Այս ամենն ազդեց նաև գինեգործների վրա, քանզի նրանց արտահանման համար մեկ շուկան ՌԴ-ն է:

Խնդիրը պահանջում է հետևողական մոտեցում, քանզի առջևում նաև մթերումների շրջան է, և գինեգործները պետք է ունենան իրացման շուկա, որպեսզի արտադրություն ծավալեն և սպառեն առկա հումքը:

Թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացնելու համար այսօր վարչապետն այցելեց Պռոշյանի կոնյակի գործարան, որտեղ հանդիպեց գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկված հարցերի վերաբերյալ վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը հորդորել է տնտեսվարողներին նշված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել ԳՆ և ակտիվ համագործակցել շահագրգիռ նախարարությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել