Tert.am-ը գրում է.
Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձել է «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին` կանխատեսում ներկայացնելով հոբելյանական` 60-րդ «Եվրատեսիլի» համար:
Ըստ աղբյուրի` այս տարի մրցույթում հաղթելու է Հայաստանը: Աղբյուրը պարզաբանում է, որ կանխատեսման իր մոդելը հիմնված չէ երգերի որակի վրա, այլ այն վիճակագրության, թե անցած 12 տարիներին մասնակից երկրներից որը ինչ ձայներ է ստացել: Այդ տվյալները վերլուծված են ըստ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների և այլ հանգամանքների: Կանխատեսման այս մոդելի վրա The Guardian-ը 2 տարի է ծախսել:
Որպես իր կանխատեսումների ճշգրիտ լինելու օրինակ՝ աղբյուրը նշում է, որ 2011-ին կանխատեսել էր հաղթողին` Ադրբեջանին: Իսկ 2013-ին աղբյուրի սատարած մասնակիցը` Ադրբեջանը, երկրորդն էր եղել:
Ուստիև առանց ավելորդաբանությունների աղբյուրը 2015-ի հաղթող է հռչակում Հայաստանին: Ներկայացվում է Հայաստանի «հակասական «Առերեսվիր ստվերին» երգը, որը վերաբերում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանդին»: Նշվում է, որ ի սկզբանե երգը կոչվել է «Մի ժխտիր»,իսկ Թուրքիան մինչ օրս հերքում է, թե դա ցեղասպանություն է եղել: Ըստ աղբյուրի՝ «Եվրատեսիլի» կազմակերպիչները երգի առաջին վերնագիրը չափազանց քաղաքական են համարել:
Այլ երկրներից լավագույն տասնյակի մեջ կանխատեսվում է Սերբիայի, Շվեդիայի և Արդբեջանի ներկայությունը: Իսկ առաջատար տասնյակի աղյուսակը ունի հետևյալ տեսքը:
Երկիրը Երգը Վարկանիշը ըստ միջինի Կանխագուշակված վարկանիշը
Հայաստան Face The Shadow 3 1
Սերբիա Beauty Never Lies 2 2
Շվեդիա Heroes 7 3
Ադրբեջան Hour Of The Wolf 1 4
Հունաստան One Last Breath 4 5
Ռուսաստան A Million Voices 5 6
Հունգարիա Wars For Nothing 11 7
Բելգիա Rhythm Inside 8 8
Վրաստան Warrior 10 9
Նորվեգիա A Monster Like Me 9 10