Մարդասպան ընտանիքի անպատժելիությունը ոչ միայն տվյալ ընտանիքի և իրավապահների խնդիրն է, այլև ողջ հասարակության: Ինչ-որ բեմադրություններ էլ հարցի լուծման ուղի լինել չեն կարող: Անպատժելիությունը նախադեպային հզոր ազդակ է ծառայում այլոց համար, ինչը բերում է ընդհանուր մթնոլորտի աղճատմանը՝ Սերժի ասած «գաղջությանը»՝ մեղմ ասած: Իսկ վերջինս չի նպաստում հայրենիքի համար զոհվելուն պատրաստ քաղաքացիների դաստիարակությանը՝ «երկիրը սեփականաշնորհել են՝ թող իրենք էլ պաշտպանեն» սկզբունքի հիման վրա, իսկ Ադրբեջանի դեմ չավարտված պատերազմի պարագայում դա կարող է կործանարար լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել