Հարգանքներս իմ այսքան սիրելի հայ ժողովրդին, ես հետևում եմ ֆիլմի մասին գրեթե բոլոր գրառումներին, ու դա ստիպեց ինձ, որ բաց նամակի կարգավիճակով խոսեմ ձեզ հետ, ու դրա հնարավորությունն ընձեռնեց ինձ BlogNews.am-ը, որի համար սրտանց շնորհակալ եմ: Նախևառաջ մինչև ֆիլմին անդրադառնալն ուզում եմ սկսել նրանից, թե ով եմ ես, ու ինչու որոշեցի ֆիլմ նկարահանաել: Ես ունեմ պրոֆեսիոնալ դերասանական կրթություն, ավարտել եմ M.A.F. կինոակադեմիան Ուկրանիայում, դեռ 2002 թվականից նկարահանվել եմ տարբեր ֆիլմերում, հեռուստաֆիլմերում, սերիալներում, համատեղ նաև եղել եմ պրոֆեսիոնալ մարզիկ մինչև 2012 թվականը: Երբ սկսեցի հաղթել տարբեր մրցաշարերում, ինձ տարբեր երկրներից եղան առաջարկներ, որպեսզի հրաժարվեմ Հայաստանից ու մրցեմ իրենց դրոշի տակ, ես դա չարեցի, փոխարենը մնացի Ուկրանիայի Սևաստոպոլ քաղաքում, որպեսզի սովորեմ M.A.F-ում ու էլի շարունակեմ հաղթանակներս հայկական դրոշի տակ:

Ամեն անգամ, երբ մեր հիմնն էր հնչում, ու մեր դրոշն էին բարձրացնում, ես հպարտ կանգնած նայում էի դրոշին ու սպասում մենամարտիս: 52 անգամ եղել եմ հաղթող 53 մենամարտից, ունեմ 1 հավասար: Ես միշտ հպարտացել եմ իմ հայրենիքով, իմ հայերով, իմ ժողովրդով: 2006-ին դարձա աշխարհի չեմպիոն, ավարտելով ուսումս՝ եկա Հայաստան, ուրախ էի շատ, խումբ բացեցի՝ գիտելիքս փոխանցելու համար մեր երեխաներին: Նկարահանվեցի հայկական սերիալներում, տեսա, թե ինչ վիճակում են մեր նկարահանումները լինում, նաև ուսումնասիրեցի գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներն ու նպատակ դրեցի, որ իմ 2 մասնագիտությունները համատեղեմ և նկարահանեմ ֆիլմ, որով նաև ցույց կտանք աշխարհին, որ մեր ազգում էլ կան շատ ուժեղ մարդիկ: Այդ միտքը եղել էր 2010-ին, 2 տարի քրտնաջան մարզումներ անցկացրեցի, մի քանի մենամարտերի մասնակցեցի, 2012թ. Թուրքիայում աշխարհի գավաթի մրցումներին հաղթեցի, ու դեռ էլի այդ գումարները չբավականացրեցին ֆիլմի ստեղծմանը: Սցենարիստներին շատ մեծ գումարներ արաջարկեցի, որ լավ սցենար գրեն, այն, ինչ ես եմ ուզում, այդպես էլ արդյունքը չստացա. կամ քոփի էր ուրիշ ֆիլմի, կամ... Մի խոսքով, մտածեցի մի քանի ֆիլմեր միքսել և այդպես գոնե կստանալ իմ պատկերացրած ֆիլմը, դա այսօր Հայաստանում բորորն են անում, եթե ոչ լրիվ, ուրեմն հաստատ մասամբ: Ես դիմեցի իմ սպորտային ընկերներին, որոնք ապրում են տարբեր քաղաքներում Հայաստանից դուրս, և նրանք մեծ ուրախությամբ ֆիլմն ավարտին հասցնելու պակասող գումարը փոխանցեցին ինձ, հովանավորների չեմ դիմել, քանի որ սա իմ արաջին գործն էր, և վստահ էի՝ կմերժվեի։ 1 տարի չարչարվեցի, Աստված գիտի, թե ինչերի միջով անցա, մի քանի անգամ էլ, կյանքս վտանգելով, նկարահանեցի ֆիլմ «Սպանել 15 Րոպեում»: Մարտական տեսարանները գծագրեցի այնպես, որ դաժան չլինի, ու նաև հումոր լինի՝ ֆիլմին թեթև դիտում ապահովելով: Ինձ այդ հարցում աջակցեց Սկոթ Ադկինսը, որի հետ ծանոթացել էի դեռ Մոսկվայում M.M.A-ի սեմինար մարզումներին, երբ Սկոթը պատվավոր հյուր էր, և մինչ օրս կան կապեր: Նկարահանման վերջնական արդյունքը լիարժեք գոհացրեց թե՛ ինձ, թե՛ Սկոթին, ու միայն այդ ժամանակ որոշվեց ֆիլմի ցուցադրությունը: Իմ հայ ազգ, ես սրտանց սիրում եմ ձեզ, ես ձեր մի մասնիկն եմ, միշտ հպարտացել եմ ձեզանով, ու իմ նպատակն է եղել զարգացնել թե՛ սպորտը և թե՛ ֆիլմարտադրությունը: Իմ մասին և ֆիլմի մասին հնչում են այնպիսի արտահայտություններ, կարծես հրեշ եմ և հրեշավոր ֆիլմ եմ արտադրել, չնայած վստահ եմ, թե ում թելադրանքով է այդ ամենն իրականանում: Բայց ոմանցով չէ, որ վերջանում է հայը, իմ անսահման սերը թույլ չի տալիս, որ մտածեմ, թե մեր ազգի համար չարժե ստեղծագործել, կամ արարել, ինչպես ոմանք են մտածում: Չեմ կարող ընդունել որոշ չստացված ու չկայացած կարծիքները, ու չեմ ուզում՝ դուք դա ընդունեք: Պրեմիերային ներկա էին տարբեր դեսպանատներից հյուրեր, որոնք ի սրտե ողջունեցին, ու նրանցից մեկի խոսքը նշեմ. «Էդուարդ, եթե այս ֆիլմը հայերեն չլիներ, ես այդպես էլ չէի իմանա, որ հայկական ֆիլմ է»: Ամբողջ դահլիճը 4 անգամ ծափահարեց և ծիծաղեց հենց այն պահերին, որը նախատեսված էր, դա նշանակում է, որ հաջողված է ֆիլմը: Ես հասա ցանկալի արդյունքի, արեցի ֆիլմ, որը մոտ 10 տարով արաջ գցեց կինոն Հայաստանում: Դերասանների առումով չեմ սխալվել, նրանցից յուրաքանչյուրն իրենց դերը կատարել է շատ պրոֆեսիոնալ, ինչպես պահանջվում էր սցենարով: Ես հնարավորություն եմ տվել իմ հրավիրած դերասաններին յուրահատուկ ձևով հանդես գալու և ընձեռնել եմ նրանց առաջ գնալու հնարավորություն, որը չեն անում շատերը: Ես դա կարող եմ անել յուրաքանչյուր սկսնակ և տաղանդավոր մարդու համար: Անդրադառնամ պրեմիերիայի կազմակերպմանը. մեր ֆիլմի պրեմիերիայի, ֆուրշետի ձևավորումն ապահովել ենք եվրոպական ցուցանիշներին համաձայն, այն նկարները, որով որոշ կայքեր հեղեղել են, ձեռք առնելու նպատակով չեն համապատասխանում իրականությանը, իրականում այլ են և սեղանի աղջիկների դիրքերը և նկարները, իսկ աղջիկների անձնական նկարները տեղադրելով՝ վարկաբեկում են մտահղացումը: Ցավում եմ, որ այդքան իմ սերը, վերաբերմունքն իմ ազգն այսպես է փոխհատուցում,այն ժողովուրդը, որով միշտ հպարտացել եմ:

Բլոգերի գրառումը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել