Սիրելի՛ շրջանավարտներ, 
Շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ:
Այսօր կրկին ազդարարվում է հասուն կյանք մուտք գործելու, իմացության հորիզոններ նվաճելու մի նոր սկիզբ: Այս պահից դուք թևակոխում եք կյանքի պատասխանատու փուլ, որը լի է նոր բովանդակությամբ ու հեռանկարներով:
Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր հայրենիքին ու ժողովրդին արժանի զավակ է լինելու՝ իր ներդրումն ունենալով Հայաստանի ավելի լավ ապագայի կերտման գործում:
Այս տոնական իրադարձության առթիվ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև մեր սիրելի ուսուցիչներին և ծնողներին, ովքեր իրենց դասերով ու խորհուրդներով ճախրանքի թևեր են տվել մեր շրջանավարտներին՝ ապրելով ու իմաստավորվելով նրանց հաջողություններով: 
Ջերմորեն շնորհավորելով բոլոր շրջանավարտներին՝ մաղթում եմ լավատեսություն ու հավատ ձեր ուժերի, ձեր ապագայի և հայրենիքի հանդեպ: Թող հաջողությունը, հաղթանակի բերկրանքը, սերն ու խաղաղությունը լինեն ձեր անբաժան ուղեկիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել