Tert.am–ը գրում է.

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին եւ ՔՊՌ-ի լավագույն ռմբարկու Չարլի Օստինը հրավիրվել են Անգլիայի հավաքական` պատրաստվելու Իռլանդիայի հետ ընկերական խաղին (հունիսի 7, Դուբլին) եւ ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի Սլովենիայի (14 հունիս 14, Լյուբլյանա) հետ սպասվող մրցավեճին:

Վարդիի եւ Օստինից բացի առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Բյորնլիի» դարպասապահ Տոմ Հիտոնը:

Եվրո-2016-ի ընտրական փուլի E խմբում Անգլիայի հավաքականը 15 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Դարպասապահներ. Ռոբերտ Գրին(ՔՊՌ), Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Տոմ Հիտոն («Բյորնլի»):

Պաշտպաններ. Ռայան Բերտրան, Նաթանիել Քլայն (երկուսն էլ` «Սանութհեմփթոն»), Գարի Կեհիլ («Չելսի»), Կիրան Գիբս(«Արսենալ»), Ֆիլ Ջագիելկա («Էվերթոն»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլինգ (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»):

Կիսապաշտպաններ. Ռոս Բարկլի («Էվերթոն»), Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլա»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա, Ռահիմ Ստերլինգ (բոլորը` «Լիվերպուլ»), Ռայան Մեյսոն, Էնդրոս Տաունսենդ (երկուսն էլ` «Տոտենհեմ»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Թեո Ուոլքոտ, Ջեկ Ուիլշեր (երկուսն էլ` «Արսենալ»):

Հարձակվողներ. Չարլի Օստին (ՔՊՌ), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Դենի Ուելբեք («Արսենալ»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել