Tert.am–ը գրում է.

ԱՄՆ - ի Ջորջա նահանգի Ատլանտա քաղաքում ձերբակալել են ուսուցչին, որը աշակերտներին թույլ էր տվել սեքսով զբաղվել դասասենյակում:

«Գազետա» - ի փոխանցմամբ` դա մաթեմատիկայի ուսուցիչ 25-ամյա Քուենթին Ռայթն է Champion միջնակարգ դպրոցից:

Ուսուցիչ Ռայթի դեմ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ աշակերտներից մեկի մայրը հայտնաբերել է ուսուցչի և իր 14 - ամյա որդու նամակագրությունը:

Այժմ ուսուցչին անչափահասների հանդեպ հանցագործությունների չորս դրվագով մեղադրանքներ են ներկայացվել: Նախաքննության տվյալներով` Ռայթը  հայտնել է՝ դասարանը երբ ազատ կլինի` այն աշակերտներին, ովքեր ցանկացել են սեքով զբաղվել: Նա իր աշակերտներին նաև ապահովիչներ է տրամադրել:

Ուսուցչին հեռացրել են աշխատանքից: Նրա մայրը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իր որդին անմեղ է և հոյակապ ուսուցիչ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել