Tert.am-ը գրում է.

9to5Mac հրատարակությունը Twitter-յան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում, ինչպես նշվում է, վարդագույն iPhone 6S-ն է պատկերված, գրում է rg.ru-ն։

Հրատարակությունը չի հայտնում լուսանկարների աղբյուրի մասին՝ նշելով միայն, որ իրենք ստացել են դրանք էլեկտրոնային նամակով։

Լուսանկարներին նայելիս կարելի է նկատել, որ սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ, որոնք MacDigger կայքի պնդմամբ՝ կարող են բարձրացնել լուսանկարների որակը։

Ըստ մասնագետների կանխատեսումների՝ սարքերը կստանան Force Touch տեխնոլոգիայով համալրված 4.7 և 5.5 դյույմանոց սենսորային էկրաններ։

Նորարարություն կարող են դառնալ հաջորդ սերնդի Apple A9 պրոցեսորները և 2ԳԲ օպերատիվ հիշողությամբ iPhone-ները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել