Tert.am-ը գրում է.

Ս.թ. մայիսի 22-ին ժամը 10:00-ին  Երևանի քաղաքապետարանում (հասցե՝ Արգիշտիի փող. 1) տեղի կունենա Հայաստանում եվրոպական երիտասարդական պառլամենտի կողմից կազմակերպված Եվրոպական երիտասարդական պառլամենտի 2-րդ Միջազգային համաժողովի (2nd International EYP Forum in Armenia (IEFA 2015) բացման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջույնի խոսքով հանդես կգա և համաժողովի մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը կփոխանցի Երևանի քաղաքապետի տեղակալՎահե Նիկոյանը: Համաժողովի մասնակիցներին կողջունեն նաև ԵԵՊ Հայաստանի նախագահ Հովսեփ Պատվականյանը և համաժողովի նախագահող Ռաբիհ Էլթեյրը:

Բացման արարողությանը կհաջորդի «Ժողովրդավարական հասարակության զարգացման մարտահրավերները Արևելյան գործընկերության երկրներում» թեմայի շուրջ պանելային քննարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել