Tert.am-ը գրում է.

Հայաստանցի ներգաղթյալը Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկում 36-ամյա տղամարդու է կրակել, տեղեկացնում է ren.tv կայքը:

Հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 23:20-ին, «Բայազետ» ռեստորանում:
Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը, ենթադրաբար՝ ՀՀ քաղաքացի, կրակել է Կալուգայից եկած 36-ամյա տղամարդու վրա:

Տուժածը լուրջ վնասվածք է ստացել կրծքի շրջանում, ինչից էլ մահացել է:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները և ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել