Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են երկրի պատմության մեջ մարիխուանայի ամենամեծ պլանտացիան։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 120 հեկտար։ Այն հայտնաբերել են մեքսիկացի զինվորականները Սան Կոինտին քաղաքից ոչ հեռու։ Մասնագետների հաշվարկով այդտեղից հնարավոր կլիներ 160 միլիոն դոլարի «բերք» հավաքել։

Հայտնաբերված պլանտացիան ոչնչացվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել