Tert.am–ը գրում է.

CBS News-ը հայտնում է, որ աշխարհում իր գործերով ամենից թանկ գնահատվող կին նկարիչը Ջորջա Օ՛Քիֆն է:

Նրա «Սպիտակ ծաղիկ թիվ 1» կտավը մայիսի 20-ին աճուրդային վաճառքի ռեկորդ է սահմանել. անանուն գնորդը 44,4 մլն ԱՄՆ դոլար գումար է վճարել այդ կտավի համար: Այս աշխատանքը արվել է 1932-ին: Օ՛Քիֆը թուլություն է ունեցել խոշորացված օբյեկտների պատկերման հարցում: Իսկ ծաղիկների մասին ասել է. «Երբ ձեռքդ ծաղիկ ես առնում և ուշադիր նայում, այդ պահին դա քո աշխարհն է: Ես ցանկանում եմ այդ աշխարհը նվիրել ուրիշներին»:

Նախկինում ամենաթանկ վաճառվող կին նկարիչը համարվում էր Ջոան Միթչելը. նրա 1960-ի գեղանկարը վաճառվել էր 11,9 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել