Երբ ասում ես, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ Կոնչիտայի ուսերին գցել Հայոց եռագույնը, դա սրբապղծություն է, ասում են` բա Թաթուլը կամ Սպիտակցի Հայկոն չեն պղծո՞ւմ մեր արվեստը:
Երբ ասում ես, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ գենդերային և այդ տիպի անասուն օրենքներ ընդունել, դրանք նպատակաուղղված են վերջնականապես խեղելու հայերի ՝ դարերով ձևավորված արժեքային նկարագիրը, ասում են` ինչի «մեր» տեղական արտադրության սերիալները կամ երգիչ-երգչուհիները չեն խեղո՞ւմ հայերի նկարագիրը: 
Երբ ասում ես, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ադրբեջանական լրատվամիջոցին բողոքվել սեփական երկրից, դա ուղղակի զզվելի է, ասում են՝ բա «մեր» իշխանություններին կարելի՞ է անխնա կողոպտել սեփական ժողովրդին…
Ժողովուրդ ջան, վերջապես հասկացե´ք անգլիական հայտնի ասացվածքի էությունը`«ՎԱՏԻ և ՎԱՏԱԳՈՒՅՆԻ միջև ոչ մեկը չեն ընտրում»:
Հ. Գ. Այս գրառումը չի վերաբերվում վերոնշյալ անձանցից կամ երևույթներից այս կամ այն ձևի շահերով կապված մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել