Հերմինե Նաղդալյանը՝Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ հնչած կրակոցների մասինSlaq.am-ը գրում է․

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներին, նշել է, որ դեպքըկուսակցության ներսում մտահոգություն է առաջացրել։«Հարցը նախ՝ մասնագետների վերլուծության և մասնագիտական գնահատականի կարիք ունի:ճիշտ չի լինի, որ մենք նախապես ենթադրություններ անենք՝ առանց իրական իրավիճակը իմանալու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է չշտապենք և թույլ տանք, որ մասնագետները՝ քրեագետներն ու իրավաբանները պատասխան տան»,-ասաց նա։ Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ արդարադատությունը իրականացվում է օրենքներին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել