Ուզում եք նորմալ ազգ դառնալ ու կարգին երկիր ունենա՞լ. վերջ տվեք կողքից ծիծաղելի այդ լալահառաչ (սրտաճմլիկ ու միաժամանակ ճռճռան) բարձրագոչ «հայրենասիրական» պաթոսին ու դատեք մարդկային կատեգորիաներով ու հանգիստ բառապաշարով։ Ու նաև ժամանակն է, որ իսկապես հրաժարվեք «հայը» «մարդուն» հակադրելու ձեր այդ անբացատրելի ու անհեթեթ մոլուցքից։
Սկզբի համար այս երկու պարզ քայլերն արեք։ Հեղափոխությունը նախ ձեր ներսում կատարեք։ Դրանից հետո ձեզ շրջապատող միջավայրի արտաքին հեղափոխությունն ինքնստինքյան կկայանա, չեք էլ հասցնի նկատել։ Չկասկածեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել