Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ չի միջամտելու Արտաշատում քաղաքապետի ընտրություններին, որին մասնակցելու համար առաջադրվել է իր որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ որդին դիմել է իրեն և խորհուրդ է հարցրել Արտաշատում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար:

«Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ: Ինքն ինձ ուղղակի ասաց՝ նման առաջարկ է ստացել, և ասել. «Ո՞րն է Ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ և որպես վարչապետ։ Ես ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, նաև, իհարկե, ծանր ու պատվաբեր աշխատանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ որդուն խորհուրդ է տվել ինքնուրույն որոշում կայացնել: Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, թե որդուն ասել է, որ չի միջամտելու ընտրությունների ընթացքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել