Exclusive

«Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերային մոդել Շուշան Երիցյանը ներկայացել էր այն նույն տղայի հետ, ում հետ «անկեղծ լուսանկարները» որոշ ժամանակ առաջ բուռն քննարկման առիթ դարձան։

Շուշանն այն ժամանակ հերքել էր, որ ինքն ու Գևորգը միասին են: Նա նշել էր, որ իրենք շատ մտերիմ ընկերներ են, սիրելի ունենալու դեպքում ինքը չի թաքցնի անձնական հարաբերությունները, սակայն կարծես թե մտափոխվել է։) Ֆիլմի առաջնախաղին Շուշանն ու Գևորգը շրջում էին ձեռք ձեռքի տված և չէին թաքցնում անձնական հարաբերությունները։

BlogNews.am-ի աչքից սա վրիպել չէր կարող, սակայն երբ հերթը հասավ մեկնաբանություն տալուն, Շուշանը չցանկացավ խոսել այս մասին։ «Ես բազմիցս նշել եմ ու նորից կասեմ, որ նա ինձ համար հարազատ մարդ է, իսկ մնացածն ով ինչպես կմեկնաբանի, ինձ չի հետաքրքրում։ Անձնականիս հետ կապված ավելին ասել չեմ կարող»,- ասաց մոդելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել