Tert.am-ը գրում է.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից մայիսի 19-ին, ժամը 14.10-ին Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը և հայտնում, որ նշված վայրից  ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները  Աննա Ա.-ին և 1967 թ. ծնված Նունե Ա.-ին ներկայացրել են բաժին:


Աննա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.55-ին, Երևանի  Մյասնիկյան պողոտայում  թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում Նունե Ա.-ն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:


Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել