Tert.am–ը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր «Քարդաշյանների հետ» հայտնի իրապատում շոուի մի սերիան հատուկ նվիրել է իր նախկին խորթ հայր Բրուս Ջեներին, ով որոշել էր փոխել սեռը:

Yahoo News-ի փոխանցմամբ` Քիմը պատմել է, որ տեսել է կին դառնալու ուղին ընտրած հայրացուի անցումային վիճակը: Քիմն իգական սեռով է խոսել Ջեների մասին և ասել է, որ հայրացուն «գեղեցկուհի կին» է:

34-ամյա Քիմը մանրամասնել է, որ նախկին օլիմպիական չեմպիոն Ջեները «հագած - կապած է եղել», ինչպես նաև կնոջ դիմահարդարում և սանրվածք է արած եղել:

Քիմը խոստովանել է նաև, որ դեռ 12 տարի առաջ ինքը եղել է ընտանիքի անդամներից մեկը, ով կնոջ շորերով տեսել է Բրուսին:

Քիմը հայտնել է նաև, որ Բրուսը նոր` իգական անուն է ունենալու, և որ այդ անունը հայտնի է իրեն, սակայն նա չի ասի դա:

Քիմը նշել է, որ Բրուսի վերափոխման ամբողջ գործընթացում ընտանիքը ամեն ինչ կանի «տրանսսեքսուալ հասարակությանը ճիշտ վերաբերելու և պատվելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել